Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը: