Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի պնդումը, թե Երևանի որոշ վարչական շրջանների ղեկավարները հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի անցկացման համար, փաստերի խեղաթյուրում է։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
«Վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույտվություն ստանալու խնդրանքով»,– ասված է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ։
Քաղաքապետարանում վստահություն են հայտնել, որ Ավետիք Չալաբյանը թյուրիմացաբար է այս առաջարկը գնահատել որպես մերժում:
Հիշեցնենք` մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքն արդեն խոչընդոտների է հանդիպում.
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։