Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մեկ ավտոսանդուղք։
Հունիսի 26-ին, ժամը 11:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող «Սուրբ երրորդություն» եկեղեցում առկա է փլուզման վտանգ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ եկեղեցու քիվի հատվածից ընկել են քարեր և առկա է թուլացած քարերի ընկնելու վտանգ:
Փրկարարները քիվի տարբեր հատվածներից ապամոնտաժել են մոտ 50 քար:

—