Հայաստան-Վրաստան հարաբերությունները կշարունակեն խորանալ

Փոխնախարարի խոսքով՝ այսօր Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է մոտ 80 միջպետական համաձայնագիր։ Իսկ այս պայմանագրի իրագործումը լրացուցիչ խթան կդառնա համագործակցության ակտիվացման համար։

Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի հետագա խորացմամբ։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների՝ երկու պետությունների միջեւ անվիզա ճամփորդությունների մասին» միջպետական համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ, հունիսի 26-ին ասել է հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ այսօր Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է մոտ 80 միջպետական համաձայնագիր։ Իսկ այս պայմանագրի իրագործումը լրացուցիչ խթան կդառնա համագործակցության ակտիվացման համար։

«Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է այս համաձայնագիրը»,- տեղեկացրել է Սաֆարյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print