Իմերսիվ փառատոն «Սարերում»։ Հունիսի 24-ին և 25-ին Տաթևի վանական համալիրում այցելուները հագեցած օրեր անցկացրին։ Ազգային երգ ու պար, ավանդական հյուրասիրություն, թատերական բեմադրություն և մի շարք այլ միջոցառումներ էին կազմակերպվել ներկաների համար։ Միջոցառման նպատակն էր խթանել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացումը։ Մեր նկարահանող խումբը հետևել է փառատոնի ընթացքին։
–