Ներքին խժդժություն առաջացնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման․ Պուտին

Պուտինը կրկնեց ապստամբներին ուղղված իր առաջարկը` ցանկացողները կարող են պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ հետ` հայրենիքին ծառայություն մատուցելու համար, իսկ ցանկացողները կարող են մեկնել Բելառուս:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ուղերձով: Նա շնորհակալություն հայտնեց ռուսաստանցիներին` դիմացկունության, միասնականության ու հայրենասիրության համար:

Նրա խոսքով` ցանկացած շանտաժ, ներքին խժդժություն առաջացնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

«Զինված ապստամբությունն ամեն դեպքում կճնշվեր: Սահմանադրական կարգի ապահովման հստակ դիրքորոշում են որդեգրել հանրությունը, կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, ողջ հասարակությունը»,- ասաց նա:

Պուտինը կրկնեց ապստամբներին ուղղված իր առաջարկը` ցանկացողները կարող են պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ հետ` հայրենիքին ծառայություն մատուցելու համար, իսկ ցանկացողները կարող են մեկնել Բելառուս:

Պուտինը շնորհակալություն հայտնեց նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` առաջացած ճգնաժամի կարգավորման գործում իր ներդրման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print