Հանդիպումները փակ են լինելու մամուլի համար։
Այսօր Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հերթական փուլը։
ԱՄՆ Պետքարտուղության հաղորդմամբ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տեղական ժամով 08:45-ին հանդիպելու է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Տեղի ժամանակով ժամը 9:25-ին տեղի է ունենալու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ երկկողմ հանդիպումը, իսկ ժամը 10:00-ին արդեն կմեկնարկի Բլինքենի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։
Նշենք, որ հանդիպումները փակ են լինելու մամուլի համար։
Հավելենք,որ Վաշինգտոնում նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել մայիսի 1-4-ը։ Այս անգամ, ըստ ԱՄՆ դիվանագիտական աղբյուրների, քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։