ՀՖՖ-ն տուգանել է մի շարք ակումբների

Ակումբներին տուգանել են մինչև նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կոմիտեն տուգանել է «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ին, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ-ին, «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «Նոա ՖԱ» ՀԿ-ին՝ ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ով սահմանված չափանիշներին չբավարարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական էջից։

Կոմիտեն, ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 3-րդ հոդվածով, 4-րդ հոդվածով, 5-րդ հոդվածով, 20-րդ հոդվածով, 21-րդ հոդվածով, 28-րդ հոդվածով և Կանոնակարգի այլ վերաբերելի հոդվածներով՝ որոշեց նշված ակումբներին տուգանել են մինչև նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print