«Վագներ»-ի զինտեխնիկան փոխանցվում է բանակին

ՌԴ ԱԴԾ-ի կողմից հարուցված քրեական գործը կարճվել է։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սկսվել է «Վագներ»-ի ծանր տեխնիկան ՌԴ Զինված ուժերին փոխանցելու նախապատրաստական աշխատանքները։

Նախօրեին Վ․ Պուտինն առաջարկել էր «Վագներ»-ի մարտիկներին՝ պայմանագիր կնքել ՊՆ կամ այլ իրավապահ մարմինների հետ, վերադառնալ ընտանիքներ կամ մեկնել Բելառուս․ «Ով ուզում է, կարող է գնալ Բելառուս։ Իմ տված խոստումը կկատարվի. Կրկնում եմ՝ ընտրությունը ձերն է, բայց վստահ եմ, որ դա կլինի ռուս զինվորների ընտրությունը, ովքեր հասկացել են իրենց ողբերգական սխալը»,- ասել է Պուտինը։

Ինքը՝ Պրիգոժինը, ըստ որոշ տեղեկությունների, նույնպես արդեն Բելառուսում է։ Պրիգոժինի մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի մերձակայքում գտնվող Մաչուլիշչի ռազմական օդանավակայանում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print