Հռոմի պապը բանագնաց է ուղարկում Մոսկվա

Այցը նախատեսված է հունիսի 28-29-ին։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարդինալ Մատեո Մարիա Զուպիին որպես իր բանագնաց ուղարկում է Մոսկվա՝ խթանելու երկխոսությունը և Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների խաղաղ լուծում փնտրելու: Այս մասին հայտնել է Հռոմի պապի մամուլի ծառայությունը:

Այցը նախատեսված է հունիսի 28-29-ին և նպատակ ունի ուժեղացնել «մարդասիրության ժեստերը, որոնք կարող են նպաստել ներկա ողբերգական իրավիճակի լուծմանը և արդար խաղաղության ուղիներ գտնելուն»:

Հունիսի 5-6-ին կարդինալ Զուպին այցելել էր Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print