Նիկոլ Փաշինյանը 2021թ․ գոևծողությունների մեջ արտաքին հետք տեսնում է

2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ինչ-որ պրոցեսներ են գնացել, որոնք, այնուամենայնիվ, իմ ասած վստահությունը խաթարել են:

Արդյոք ես այդ պրոցեսների մեջ արտաքին հետք տեսնո՞ւմ եմ, թե՞ չէ: Ես կարող եմ ասել, որ այո՛, որպես վարկած՝ տեսնում եմ: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2021 թ. փետրվարի 25-ին զինվորականների կողմից իր և Կառավարության հրաժարականը պահանջելու դեպքին և դրա հետ 5-րդ շարասյան առնչությանը։

Ըստ նրա՝ եղել են մարդիկ, զինվորականներ, որոնք միացել են այդ հայտարարությանը հրամանի ազդեցության տակ, բայց նաև նշեց. «Եկեք չմոռանանք, որ խոսքը զինվորական կառույցի մասին է, և զինվորական հրամանատարն ասում է. «Սենց թուղթ կա սեղանին դրված, պետք է ստորագրել»: Հասկանո՞ւմ եք: Ինչքան էլ դա հենց զինվորական ծառայության տրամաբանության մեջ չէ, գոյություն ունի զինվորական սուբորդինացիա»:

«2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ինչ-որ պրոցեսներ են գնացել, որոնք, այնուամենայնիվ, իմ ասած վստահությունը խաթարել են: Ես չեմ էլ բացառում, որ երկուստեք է եղել այդ ամեն ինչը։ Բայց ես գիտեմ՝ ինչն է պատճառը, որ գործողություններն են եղել պատճառը, որ ես վստահության խաթարում եմ ունեցել։ Բայց, անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե իմ որ գործողությունն է, որ պիտի իմ նկատմամբ վստահության խաթարում առաջացներ մեր զինվորական ղեկավարության կողմից»,- ասաց Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print