Իմ կարծիքով՝ Շուշին էական դերակատարում ունի այդտեղ: Մեզ համար էլ ուներ խիստ սիմվոլիկ, մեծ ազդեցություն։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե Ադրբեջանը ինչու համաձայնեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել, եթե մինչև այդ կարող էր ավելի քիչ զոհեր ունենալով պայմանագիր կնքել հոկտեմբերին:
«Իմ կարծիքով՝ Շուշին էական դերակատարում ունի այդտեղ: Մեզ համար էլ ուներ խիստ սիմվոլիկ, մեծ ազդեցություն. սակայն միայն սիմվոլիզմը չէ. եկեք հաշվի առնենք, որ Շուշին Լաչինի միջանցքի պռնկին է և Ստեփանակերտի վրա: Ռազմավարական նշանակություն ունի, բայց սիմվոլիկն էլ ես չեմ թերագնահատի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Պատերազմը, Ադրբեջանի տրամաբանությամբ, եթե այլ գործոններ չլինեին, չէր կարող կանգնել, քանի դեռ Շուշին հայկական վերահսկողության ներքո էր: Ուրիշ հանգամանքներ էլ կային, բայց Շուշին ամենակենտրոնում էր: Ես հիմա էլ այն կարծիքին եմ մնում, որ Շուշիի հաջող պաշտպանությունը կարող էր շրջադարձային կետ դառնալ պատերազմի համար, ինչքան էլ ծանր էր դրությունը»,- նշեց վարչապետը:
–