Հայկ Կոնջորյանն ընդունել է Քրիստինա Քվինին

Հայկ Կոնջորյանը կարևորել է ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում, հույս հայտնելով, որ այսօր, Վաշինգտոնում կայանալիք բանակցություններում կարձանագրվի առաջընթաց:

Այսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։

Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների, դրանց հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը: Կարևորվել է ՀՀ խորհրդարանի և ԱՄՆ կոնգրեսի առանցքային դերը` Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարցում:

Հայկ Կոնջորյանը կարևորել է ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում, հույս հայտնելով, որ այսօր, Վաշինգտոնում կայանալիք բանակցություններում կարձանագրվի առաջընթաց:

Դեսպան Քվինը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունը ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print