Մադրիդի «Ռեալն» ու խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկ տարով երկարաձգել են գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 37-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. ամառը:
Խորվաթիայի հավաքականի ավագն արքայական ակումբի գույները պաշտպանում է 2012 թվականի օգոստոսից։ Այս ընթացքում նա անցկացրել է 488 հանդիպում և նվաճել 23 տիտղոս։
–