Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
Վաշինգտոնում ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
«Հայաստանի արտգործնախարարը բարձրացրեց առկա խնդիրները, որոնց լուծումը առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար։ Հաստատեց այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- ասված է ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։
–