Նախատեսում ենք Ամուլսարի շահագործումը սկսել այս տարի․ Հայկ Ալոյան

Անդրադառնալով տարվա սկզբին կառավարության հետ հետ ստորագրված հուշագրին և բաժնետոմսերի 12,5 տոկոսը պետությանը նվիրելուն՝ Ալոյանը նշեց, որ նման առաջարկ վաղուց են արել կառավարությանը։

Նախատեսում ենք Ամուլսարի շահագործումը սկսել այս տարի, 2024-ին կունենանք մեր առաջին ոսկին: Այս մասին հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ ոլորտի ռազմավարության շուրջ կլոր սեղան քննարկման ընթացքում նշեց «Լիդիան Արմենիա»–ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

«Այս պահին տարածքում իրականացնում ենք ինժեներական աշխատանքներ: Արդեն 5 տարի է՝ ծրագիրը կանգնած է, դրան նոր շունչ տալն այդքան հեշտ չէրն: 70-80 տոկոս աշխատանքը 2018 թվականին իրականացվել էր, այժմ գնահատական է արվում, թե արդյոք շինարարությունը կարող է շարունակվել: Լավ լուրն այն է, որ ունենք դրական պատասխան: Զուգահեռ իրականացվում են ֆինանսավորման աշխատանքներ: Նախատեսում ենք շահագործումն այս տարի սկսել: 2024-ին կունենանք մեր առաջին ոսկին»,- ասաց նա: 

Անդրադառնալով տարվա սկզբին կառավարության հետ հետ ստորագրված հուշագրին և բաժնետոմսերի 12,5 տոկոսը պետությանը նվիրելուն՝ Ալոյանը նշեց, որ նման առաջարկ վաղուց են արել կառավարությանը։

«Այդ փորձը տարբեր երկրներում կա, երբ մեծ բիզնեսը համագործակցում է կառավարության հետ: Երբ ունեցանք նման նախադեպ Հայաստանում՝  ԶՊՄԿ-ն օրինակը, մեր առաջարկն ավելի համարձակ ձևակերպեցինք և առաջարկեցինք, որ 12,5 տոկոսն էլ մեր ընկերությունը տա Հայաստանին: Ենթադրում ենք, որ Ամուլսարի ծրագիրը կարճաժամկետ ծրագիր չէ, այն կարող է 25-40 տարի լինել իր պաշարները: Այդ պատճառով էլ ավելի կարևոր է, որ մենք ունենայինք կառավարության հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ»,- ասաց նա:

Հայկ Ալոյանը խոսեց նաև նախագծի ներդրողների մասին։

«Ունենք 2 խոշոր ներդրող՝ ամերիկյան Orion Mine Finance և կանադական  Osisko Gold Royalties ընկերությունները: Նրանք ֆինանսավորողներ են, բայց հանք շահագործողներ չեն։ Նպատակ ունեինք  նաև ունենալու գործընկեր, որը փորձառու է հանք կառուցելու և շահագործելու գործընթացում: Ունեինք բազմաթիվ առաջարկներ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ լինելու գործընկերների ցանկում: Ընտրել ենք Allied Gold Corp ընկերությանը,  նախևառաջ որովհետև նրանք փորձառու են, աշխատում են միջազգային բոլոր չափանիշներով, իսկ մենք ունենք պայմանավորվածություն նաև պետության հետ, որ մեր գործընկերները լինելու են ընկերություններ, որոնք առաջնահերթությունը տալու են միջազգային չափանիշներին՝ բնապահպանական, սոցիալական, աշխատանքային, անվտանգության: Այս ընկերությունը նաև Orion Mine Finance-ի ընկերություններից մեկն է», – նշեց Լիդիան Արմենիայի տնօրենը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print