Վարչությունը որոշում է կայացրել։
Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչությունը որոշել է, որ Երևանի ավագանու սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի առանց դաշինքի։

Ամփոփվել են Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։
—