Մեկնարկել է Մարսել-Երևան-Մարսել չվերթը

Transavia ավիաընկերությունը սկսել է չվերթ իրականացնել նոր երթուղով` Մարսել-Երևան-Մարսել: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների մամուլի ծառայությունը։

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 անգամ` յուրաքանչյուր երեքշաբթի»,– ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նոր չվերթը մեկնարկել է հունիսի 27–ին։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններից հայտնում են, որ տոմսերը վաճառվում են ավիաընկերության կայքում` transavia.com հասցեով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print