Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել՝ հորդորելով միջազգային կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել, իսկ Վաշինգտոնում գտնվող հայկական պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները։
«Անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը։ Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»,- ասված է նրանց հայտարարության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։