Դատարանի դատավճռով պատիժը պայմանականորեն չկիրառվեց։
Օխտարի միջնակարգ դպրոցի ավտոբուսի վթարի գործով մեղադրվող ավտոբուսի վարորդ 75-ամյա Լեռնիկ Գրիգորյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
Դատարանի դատավճռով պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանելով 2 տարի փորձաշրջան։
Տուժողները ոչ մի գույքային կամ այլ պահանջ չունեին՝ հայտարարելով, որ մեղադրյալի աթոռին նաեւ այլ մարդիկ պետք է լինեին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է այս տարվա մարտի 10-ին Օխտարի միջնակարգ դպրոցի ավտոբուսի վթարի գործով դատաքննությունը։
Հիշեցնենք՝ վթարի հետևանքով տուժել էր 14 աշակերտ, 8 ուսուցիչ, սպասարկող անձնակազմի մեկ աշխատակից։ Դպրոցի դասվար Թամարա Դավթյանը մահացել էր։ Մեղադրյալի աթոռին ավտոբուսի վարորդ 75-ամյա Լեռնիկ Գրիգորյանն է։