«Սյունիք» ՖԱ գլխավոր մարզիչը հրաժարականի դիմում է ներկայացրել

Գեւորգյանի հետ ակումբը լքել են նաեւ մարզիչներ Նորայր Թամրազյանը եւ Տիգրան Ղազարյանը։

Հայտնում ենք, որ «Սյունիք» ՖԱ գլխավոր մարզիչ Տիգրան Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Գեւորգյանի հետ ակումբը լքել են նաեւ մարզիչներ Նորայր Թամրազյանը եւ Տիգրան Ղազարյանը։

«Նախորդ մրցաշրջանում Գեւորգյանի գլխավորությամբ «Սյունիք» ՖԱ-ն Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։ Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզիչներին կատարած աշխատանքի, նվիրվածության եւ պրոֆեսիոնալիզմի համար ու մաղթում լավագույնը»,-ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print