Փաստվել է, որ մի շարք դեպքերում խախտվել են կանոններով սահմանված՝ սպառման համակարգերն էլեկտրացանցին միացնելու ժամկետները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը կտուգանվի 20 միլիոն դրամով։ Նախագիծն ընդգրկված է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունիսի 30-ի նիստի օրակարգում։
Ըստ որոշման նախագծի՝ իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ մի շարք դեպքերում խախտվել են կանոններով սահմանված՝ սպառման համակարգերն էլեկտրացանցին միացնելու ժամկետները․ «Սպառման համակարգերն էլցանցին միացնելու ժամկետների խախտման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանել 20 միլիոն դրամ գումարի չափով»,- նշված է նախագծում։
–