Զախարովան խոսել է աբխազական երկաթուղու ապաշրջափակման մասին

Ամենօրյա ռեժիմով համապատասխան կառույցների ու պաշտոնյաների կողմից ամեն ինչ արվում է, որ ճանապարհային քարտեզը կյանքի կոչվի։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է արվում, որպեսզի ապաշրջափակվի աբխազական երկաթուղին, և վերականգնվի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը, ասել է. 

«Մենք անում են ամեն ինչ, որպեսզի կյանքի կոչենք մասշտաբային ճանապարհային քարտեզը։ Ամենօրյա ռեժիմով համապատասխան կառույցների ու պաշտոնյաների կողմից ամեն ինչ արվում է, որ ճանապարհային քարտեզը կյանքի կոչվի»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print