Եգոր Կարապետյանը բոլոր ստորաբաժանումներում անցկացրեց շարային սուգատես, ծանոթացավ շենքային և գույքային պայմաններին, առկա ռեսուրսներին, ստուգեց տեխնիկայի, գույք-սարքավորումների տեխնիկական վիճակը, անձնակազմի փաստաթղթերը, հանդերձանքի կրման կանոնների պահպանումը։
ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը ստուգայց կատարեց Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում
Հունիսի 27-ին ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ։

Տնօրենի տեղակալը եղել է Կապանի, Սիսիանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատներում և Ագարակի հենակետում, ինչպես նաև այցելել Շուռնուխի հենակետ՝ տեղում ծանոթացել աշխատանքային պայմաններին։

Եգոր Կարապետյանը բոլոր ստորաբաժանումներում անցկացրեց շարային սուգատես, ծանոթացավ շենքային և գույքային պայմաններին, առկա ռեսուրսներին, ստուգեց տեխնիկայի, գույք-սարքավորումների տեխնիկական վիճակը, անձնակազմի փաստաթղթերը, հանդերձանքի կրման կանոնների պահպանումը։
Մարզային փրկարարական վարչությունում տնօրենի տեղակալը սպայակազմի հետ անցկացրեց խորհրդակցություն։ Ներկայացվեցին առկա խնդիրները, տրվեցին մի շարք հանձնարարականներ և ցուցումներ՝ ծառայությունն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Տնօրենի տեղակալը շրջեց նաև մարզային փրկարարական վարչության տարածքում, հետևեց ճգնաժամային կառավարման կենտրոնի ընթացիկ աշխատանքներին, զրուցեց անձնակազմի հետ։

Ավարտին Եգոր Կարապետյանը նշեց, որ պարբերաբար իրականացվող ստուգայցերը նպատակ ունեն վեր հանել առկա խնդիրները և արդյունավետորեն գտնել վերջիններիս լուծումները։
—