ՌԴ անհանգստացած է ԼՂ-ում տիրող իրավիճակով․ Զախարովա

Կողմերին զսպվածության և բոլոր հարցերի խաղաղ լուծման կոչ ենք անում՝ ՌԴ խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրող Հայկ Խալաթյանի հարցին, թե Ռուսաստանը գործուն քայլեր ձեռնարկու՞մ է՝ կանխելու Ադրբեջանի ռազմական սադրանքները Լեռնային Ղարաբաղում, որի պատճառով հայկական կողմը 4 զոհ է ունեցել, Զախարովան ասել է. 

«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների և հաճախակիացած ռազմական բնույթի բախումներից։ Կողմերին զսպվածության և բոլոր հարցերի խաղաղ լուծման կոչ ենք անում՝ ՌԴ խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ։ Կարծում ենք, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը կնպաստի իրավիճակի դեէսկալացիային»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print