Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքը կշարժվի այլ կայարանից

Ըստ տնօրենի՝ երթուղին արդեն սկսել է աշխատել։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը տեղեկացրել է, որ Երևան-Սևան-Շորժա-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը կշարժվի ոչ թե «Ալմաստ» կանգառից (Քանաքեռ-Զեյթուն), այլ «Երևան»՝ Սասունցի Դավթի հրապարակին հարող կայարանից։ 

«Այս տարի ունենք նոր երթուղի, էլեկտրագնացքը «Երևան» կայարանից շարժվելու է «Շորժա» կայարան։ Նախորդ տարիներին երթուղին մեկնարկում էր «Ալմաստ» կայարանից, բայց քանի որ մեր ուղևորները շատ հարցումներ էին ուղարկել մեզ՝ որոշեցինք երթուղին սկսել Երևանի կենտրոնին ավելի մոտ»,- ասել է նա։

Ըստ տնօրենի՝ երթուղին արդեն սկսել է աշխատել. առաջին չվերթն իրականացվել է հունիսի 16-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print