Արմեն Փամբուխչյանը կազատվի ԱԻ նախարարի պաշտոնից

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 28-ին հրամանագիր է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Արմեն Փամբուխչյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ-ը հունիսի 30-ից դադարեցնում է գործունեությունը: ՆԳՆ-ն իր մեջ ներառում Է նաև ԱԻՆ գործառույթները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print