Ըմբշամարտիկներ Սուրեն Աղաջանյանն՝ արծաթե, Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, երկուական արծաթե և բրոնզե մեդալներով ավարտեց ելույթները Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում:

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել Իսպանիայում ավարտին մոտեցող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողի տիտղոսի համար գոտեմարտել է Վրաստանը ներկայացնող Անրի Խոզրևանիձեի հետ և 1-6 հաշվով ցավալի պարտություն է կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (67 կգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ 5-4 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Մագոմեդ Գատագաևի նկատմամբ:

Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, երկուական արծաթե և բրոնզե մեդալներով ավարտեց ելույթները Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում:

Թիմն առաջնությանը մասնակցում էր մարզիչներ Մովսես Կարապետյանի, Արմեն Առաքելյանի, Տիգրան Սահակյանի և Ժորա Վարդանյանի ղեկավարությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print