Կձևավորվի՞ նոր բևեռ Արման Թաթոյանի առաջադրմամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկայում հայտարարելու է նոր շարժում սկսելու, ինչպես նաև սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման մասին:

Մեր ունեցած տեղեկություններով, Թաթոյանի առաջադրմամբ ընդդիմադիր մի շարք ուժեր ցանկություն ունեն ձևավորել նոր բևեռ. ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի ընդդիմադիր քաղաքական ուժ արդեն իսկ լրջորեն հակված է պաշտպանել Թաթոյանի թեկնածությունը: Կան տեղեկություններ, որ նրա թեկնածության նկատմամբ բավական դրական է տրամադրված նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, թերթին հայտնի է նաև դարձել, որ Արման Թաթոյանին է միացել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, որի եղբայրը գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Արարատբանկի» խորհրդի նախագահն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print