Դիտորդները Բրյուսելին զեկուցում են Լաչինի միջանցքի մուտքը, ռազմական և անվտանգության ոլորտում նոր զարգացումների մասին
Մենք ամեն օր պարեկություն ենք իրականացնում Հայաստան — Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Հայաստանի տարածքում, ներառյալ՝ Լաչինի միջանցքի մուտքը, ռազմական և անվտանգության ոլորտում նոր զարգացումների մասին Բրյուսելին զեկուցելու համար։ Թվիթերի էջում նման գրառում է արել Հայաստանում Եվրամիության առաքելությունը:
«Հետևաբար, ԵՄ քաղաքացիական առաքելության անաչառ հաշվետվությունն ուղղակիորեն նպաստում է Եվրամիության գլխավորած խաղաղ գործընթացին Հարավային Կովկասում», — ասված է գրառման մեջ։
We patrol daily alongside 🇦🇲-🇦🇿 border on the Armenian territory, including the entrance to Lachin corridor, to report on new military and security developments to Brussels. #EUMA impartial reporting then directly contributes to the 🇪🇺EU-led peace process in the South Caucasus. pic.twitter.com/frAJRvHxAq
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) June 28, 2023