Կատալիզատորների արտահանման արգելքը երկարացվեց

Նոր որոշումը կգործի մինչև դեկտեմբերի 25-ը։

Հայաստանից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը կերկարացվի մինչև տարեվեջ։
Կառավարությունն այսօրվա նիստում գործող արգելքը ևս 6 ամսով երկարացնելու որոշում է կյացրել։

Արգելքի անհրաժեշտությունը հիմնավորվում է հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու և կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։

Հիշեցնենք` 2022 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունված որոշմամբ սահմանվող արգելքի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 25-ին։ Նոր որոշումը կգործի մինչև դեկտեմբերի 25-ը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print