Նախկին նախարարի խոսքով` նման առաջարկը բարձր պատասխանատվության վստահություն է։
Ինձ վստահվել է ղեկավարել Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ դա իր համար բավարար է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո նման գործառույթ իրականացնի։
Նա պատասխանեց, որ այն բարձր պատասխանատվության վստահություն է, որովհետև Երևանի ընտրություններն ունեն կարևորություն։
Թե ինչ է անելու Փամբուխչյանը Երևանի ավագանու ընտրություններց հետո, դեռ չգիտի։․
Հիշեցնենք, որ Փրկարար ծառայությունն արդեն իսկ մտել է ՀՀ ներքին գործերի նախարարության կազմի մեջ, իսկ հունիսի 30-ից ԱԻ-ն արդեն դադարեցնելու է իր գործունեությունը։