Վահագն Խաչատւորյանը մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մերժել է ՀՀ վարչապետի առաջարկը` ներում շնորհել «Հոկտեմբեր 27»-ի գործով ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։
Կարեն Հունանյանը նույն գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի եղբայրն է։
<<Հոկտեմբերի 27-ի գործով>> դատարանի որոշմամբ` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։
—