Հիշատակի արարողակարգը մեկնարկել է եկեղեցական աղոթքով։
Հունիսի 29-ին անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն։

Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Անհայտ կորած
ազատամարտիկների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հիշատակի արարողակարգը մեկնարկել է եկեղեցական աղոթքով։ Հնչել են ելույթներ և սփոփանքի խոսքեր` ուղղված անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել անհայտ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողի
մոտ։
—