CNN-ը նշում է, որ հունիսի 27-ին Տեխասում էլեկտրասպառումը հասել է ռեկորդային բարձր մակարդակի։
Առնվազն 11 մարդ է մահացել ԱՄՆ Տեխասի նահանգի Ուեբ շրջանում գերտաքացման հետ կապված բարդությունների պատճառով։ Անոմալ տապ է դիտվում նաև մյուս նահանգներում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Ըստ շրջանի դատաբժշկական փորձագետ Քորին Սթեռնի՝ մահվան դեպքերը գրանցվել են վերջին ութ օրվա ընթացքում, մահացածները հիմնականում 60-80 տարեկան են։
CNN-ը նշում է, որ հունիսի 27-ին Տեխասում էլեկտրասպառումը հասել է ռեկորդային բարձր մակարդակի. տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով հունիսի 28-ի 02:00-ին) այն կազմել է 80 828 մեգավատտ: Սա գերազանցել է նախորդ 80 148 մեգավատտ ռեկորդը, որը սահմանվել էր 2022 թ. հուլիսի 20-ին։
Նշվում է, որ Տեխասում ջերմաչափի սյունը գերազանցում է Ցելսիուսի սանդղակով 37 աստիճանը, իսկ նահանգի մի շարք շրջաններում հասել է Ցելսիուսի սանդղակով 43 աստիճանի։ Սպասվում է, ջերմային ալիքը կտարածվի նահանգի հյուսիսում և արևելքում։ Նշվում է, որ առաջիկա վեց օրվա ընթացքում ջերմաստիճանի ցուցանիշները կարող են գերազանցել ավելի քան 150 ջերմային ռեկորդներ։
–