Փարիզում ավելի քան 660 մարդ է բերման ենթարկվել գիշերային անկարգություններից հետո։ Այս մասին Twitter-ի էջում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։