ԱԳՆ-ն պարզաբանում է

ԱԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել են, թե որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը և ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրատվամիջոցներին հայտնել են, թե որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա։

«Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետքաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրել են ԱԳՆ ներկայացուցիչները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print