Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է նաև, որ տոնավաճառներում և տաղավարներում ձմերուկի և սեխի վաճառքի կետերը ծածկեր կամ հովանոցներ ունենան։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծով առաջարկվում է կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքը։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի ձմերուկի և սեխի վաճառքին, ինչպես նաև ճաշացուցակին ներկայացվող պահանջները, որի արդյունքում հանրապետության տարածքում կարգելվի մասերով կամ կտրված վաճառքը, քանի որ այս համատեքստում ազգաբնակչության շահը առավել գերակշռող է, քան մասնավոր շահը՝ ինչի արդյունքը միտված է կանխելու մարդու կյանքին և առողջությանը վնաս հասցնելը և սպառողներին մոլորության մեջ գցելը»,- նշված է նախագծում։