Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։
Ավան-Նոր-Նորք առաջին ատյանի դատարանում հրապարակվեց «Չաուշեսկուի» գործ անվանումն ստացած դատական գործով վճիռը։
Դատարանը արդարացրեց հանրային գործիչ Նարեկ Մալյանին՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Դատարանը վերացրեց նաև նրա նկատմամբ ընտրված խփանման միջոցը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը մեղադրվում է Ազատության հրապարակում «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։
–