Ա.Աբգարյանի, Գ.Բալայանի, Ս.Թորոսյանի և Ե.Թադևոսյանի անձնազոհությունը չի մոռացվելու, իսկ նրանց ընտանիքները լինելու են պետության և հանրության հոգածության ու պաշտպանության ներքո։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ այսօր մասնակցել է 2023թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողության հետևանքով զոհված՝ Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչներ Արմեն Աբգարյանի և Գագիկ Բալայանի հողարկավորությանը՝ Արցախի իշխանությունների ցավակցությունը փոխանցելով զոհվածների հարազատներին և գիշեցիներին:
«Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները նրանց հարազատների ցանկությամբ ՀՀ տեղափոխելու շուրջ Կառավարությունը շարունակում է բանակցությունները ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի հետ:
Ա.Աբգարյանի, Գ.Բալայանի, Ս.Թորոսյանի և Ե.Թադևոսյանի անձնազոհությունը չի մոռացվելու, իսկ նրանց ընտանիքները լինելու են պետության և հանրության հոգածության ու պաշտպանության ներքո»,-գրել է Արցախի պետնախարարը։
–