Ֆրանսիայում պարետային ժամ է հայտարարվել

Ֆրանսիայի մայրաքաղաքի մի քանի արվարձաններում պարետային ժամ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։

Փարիզում սահմանափակված է նաեւ հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողջ Ֆրանսիայում անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 875 մարդ։ Ֆրանսիայում բողոքի ցույցեր են սկսվել, երբ ոստիկանը Փարիզի արվարձաններից մեկում սպանել է 17-ամյա տղայի։ Ոստիկանը ձերբակալվել է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print