Բուժկենտրոնում կատարվել է ռենտգենաբանական և ՀՇ հետազոտություն, համաձայն որի՝ հայտնաբերվել է հսկայական չափերի գոյացություն ստորին ծնոտի աջ կեսում՝ թմբիկավոր մակերեսով, անհարթ եզրերով:
Ատամի ծկթման բացակայության պատճառով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է դիմել 9 տարեկան երեխա: Զննմամբ պարզվել է, որ նրա մոտ առկա է թույլ արտահայտված ասիմետրիա` ի հաշիվ ստորին ծնոտի աջ կեսի արտափքման: Ներբերանային զննմամբ պարզվել է, որ լորձաթաղանթի անցման ծալքը ստորին ծնոտի աջ կեսում՝ վեստիբուլյար կողմից, թույլ արտափքված է:
Բուժկենտրոնում կատարվել է ռենտգենաբանական և ՀՇ հետազոտություն, համաձայն որի՝ հայտնաբերվել է հսկայական չափերի գոյացություն ստորին ծնոտի աջ կեսում՝ թմբիկավոր մակերեսով, անհարթ եզրերով:
Կենտրոնի պրոֆեսիոնալ վիրաբուժական թիմը՝ ի դեմս Ռոզա Կարապետյանի և Լուսինե Թովմասյանի, բաժանմունքի վարիչ Արմեն Ավագյանի ղեկավարությամբ, բարեհաջող կատարել է գոյացության հեռացում՝ պահպանելով ոսկրի ամբողջականությունը:
Պացիենտը շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո՝ ստորին ծնոտի շարունակական աճը վերահսկելու նպատակով:
Նշենք՝ վերջին տասնամյակների դիտարկումները ցույց են տալիս, որ դիմածնոտային շրջանի ախտահարումների մեջ ուռուցքների տեսակարար կշիռը շարունակական աճ է արձանագրում: Ցավալիորեն, նկատվում է նաև այս հիվանդության երիտասարդացում, և երբեմն անգամ դրանք հայտնաբերվում են պատահականորեն:
–