Բրազիլիայի նախկին նախագահը չի կարողանա մասնակցել ընտրություններին

Ժաիր Բոլսոնարուն Բրազիլիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2019-2023 թվականներին։

Բրազիլիայի Գերագույն ընտրական դատարանը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին զրկել է մինչև 2030 թվականն առաջադրվելու իրավունքից։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Դատարանը եզրակացրել է, որ Բոլսոնարուն «չարաշահել է իշխանությունն» իր նախագահական ժամկետի ընթացքում։

Եթե դատարանի որոշումը մնա բողոքարկման շրջանում, ապա Բրազիլիայի նախկին նախագահը չի կարողանա մասնակցել 2024-2028 թվականների մունիցիպալ ընտրություններին։ Բոլսոնարոյին նաև չի թույլատրվի մասնակցել 2026 թվականի նախագահական, նահանգապետական ու խորհրդարանական ընտրություններին։

Հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ընտրվելու իրավունքից զրկելու պատճառը, դատարանի որոշմամբ, «2022 թվականի ընտրություններում քաղաքական իշխանության չարաշահման ու լրատվամիջոցների չարաշահման պրակտիկան» է եղել։

Ժաիր Բոլսոնարուն Բրազիլիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2019-2023 թվականներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print