📷Վթարի հետևանքով 4 տարեկան երեխա է մահացել

Երեք մեծահասակ վնասվածքներ են ստացել․ երկուսին տեղափոխել են Երևան` «Էրեբունի» բուժկենտրոն։

Հուլիսի 3-ին` ժամը 00։24-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին բախվել են Opel (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1990 թ.) և Ford (վարորդ՝ Գ․ Թ․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 2019 թ.) մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Լ․ Գ․-ն (ծնված 2004 թ.) և Հ․ Գ․-ն (ծնված 1970 թ.) տեղափոխվել են «Մասիս»-ի ԲԿ, որտեղ վարորդին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, իսկ ուղևորները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Գ․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print