Երևան-Բաթում-Երևան գնացքը ժամանակավորապես կգործի մինչև Թբիլիսի

Երևանից Բաթում հաջորդ ուղերթը նախատեսված է հուլիսի 4-ին։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը, որը գործում է Երևան-Բաթում-Երևան երթուղով, ժամանակավորապես կմեկնի մինչև Թբիլիսի։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը` նշելով, որ հունիսի 2-ի ուղերթը ևս իրականացվել է մինչև Վրաստանի մայրաքաղաք, իսկ գնացքի ուղևորները (շուրջ 200 մարդ) ընկերության հաշվին ավտոբուսներով են տեղափոխվել Բաթում։

«Երևանից Բաթում հաջորդ ուղերթը նախատեսված է հուլիսի 4-ին, ինչի վերաբերյալ ընկերությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– ասված է ՀԿԵ–ի հաղորդագրությունում։

Ընկերությունը խոստանում է կատարել իր ուղևորների առջև ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ։

Հիշեցնենք`  հուլիսի 1-ին Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը։ Արդյունքում վնասվել էին կոնտակտային ցանցն ու ռելսերը, չեղարկվել էին մի շարք ուղերթեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print