Ուսման հրավեր՝ Բրազիլիայի պետական և մասնավոր բուհերում սովորելու համար

Բրազիլիայի կառավարությունը մեկնարկում է 2024 թվականի բակալավրիատի ուսանողների փոխանակման ծրագրի ընտրական գործընթացը (PEC- G 2024): Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

«PEC-G-ն Բրազիլիայի կառավարության բակալավրիատի մակարդակով կրթական համագործակցության ծրագիր է՝ ստեղծված 1965 թվականին, որն օտարերկրյա ուսանողներին առաջարկում է անվճար տեղեր Բրազիլիայի ավելի քան հարյուր պետական և մասնավոր բուհերում՝ առանց ինստիտուցիոնալ ծախսերի կամ ընդունելության թեստերի։

PEC-G-ն կրթաթոշակային ծրագիր չէ. բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն բավարար ֆինանսական միջոցների ապացույց՝ Բրազիլիայում իրենց կացությունն ապահովելու համար: Դիմորդները պետք է ունենան մասնավոր կամ պետական հովանավոր, որը կարող է կանոնավոր կերպով ֆինանսական միջոցներ փոխանցել Բրազիլիայում իրենց գտնվելու ընթացքում` ամսական առնվազն 400,00 ԱՄՆ դոլար: Գումարի չափը կախված այն քաղաքից, որտեղ ուսանողը կապրի:

Դիմումները բաց են մինչև 2023 թ. օգոստոսի 18-ը։ Ծրագրին կարող են մասնակցել  ՀՀ այն քաղաքացիները, որոնք ավարտել են ավագ դպրոցը և մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը կդառնան առնվազն 18 տարեկան: Դիմելու իրավունք չունեն Բրազիլիայի քաղաքացիները և բրազիլացի ծնողներ ունեցող անձինք։

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն առկա է հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4phxnufe»,-նշված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print