Թմրամիջոցների հետ կապված մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 206 մարդ, ինչը 126%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
2023 թվականի առաջին 6 ամիսներին Իրանում մահապատժի է ենթարկվել 354 մարդ: Այս մասին տեղեկությունը տարածել է Նորվեգիայում գործող «Իրանի մարդու իրավունքների պաշտպանություն» հասարական կազմակերպությունը (Iran Human Rights NGO)։
Սա 36%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2022 թվականի առաջին կիսամյակում երկրում մահապատժի է ենթարկվել 261 մարդ։
Իրանի մարդու իրավունքների պաշտպանություն (IHRNGO)․ Առնվազն 354 մարդ, այդ թվում՝ 6 կին, մահապատժի է ենթարկվել 2023 թվականի առաջին 6 ամիսներին: Բոլոր մահապատժի ենթարկվածների 20%-ը բելուջի փոքրամասնությունից են: Թմրամիջոցների հետ կապված մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 206 մարդ, ինչը 126%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
– Թմրամիջոցների հետ կապված մեղադրանքներով մահապատժի է ենթարկվել 206 մարդ
– Սպանության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 122 մարդ
– Բռնաբարության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 4 մարդ
– 5 ցուցարար է մահապատժի ենթարկվել
– 2 հոգի մահապատժի է ենթարկվել սրբապղծության մեղադրանքով
– մահապատժի է ենթարկվել շվեդ-իրանական քաղաքացի (Թուրքիայից առևանգված արաբ այլախոհ)
– Բրիտանա-իրանական քաղաքացին մահապատժի է ենթարկվել լրտեսության մեղադրանքով
– 2 տղամարդ հրապարակայնորեն կախաղան է բարձրացվել
– Արձանագրված մահապատիժների միայն 43-ի (12%) մասին է հաղորդվել պաշտոնական աղբյուրների
կողմից
–