Աղջիկների հավաքականը եւս հանդես կգա մինչեւ 17 տարեկանների պայքարում:
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվում է ծանրամարտի մինչեւ 15 եւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 14 ծանրորդով:
Տղաների մինչեւ 17 տարեկանների պայքարում Քիշնեւի մրցահարթակում կպայքարի 9 ծանրորդ: Հայաստանը կներկայացնեն Կառլեն Դավթյանը (49 կգ), Ժորա Գրիգորյանը եւ Սամվել Մարտիրոսյանը (երկուսն էլ 61 կգ քաշային կարգում), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Ռուստամ Սահրադյանը ե Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ 102 կգ) Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):
Աղջիկների հավաքականը եւս հանդես կգա մինչեւ 17 տարեկանների պայքարում:
Կազմում ընդգրկված են Յուղաբեր Ամրոյանը (40 կգ), Մերի Միսակյանը (59 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) եւ Էմմա Պողոսյանը (81 կգ):
Հուլիսի 2-ին մրցահարթակ է դուրս եկել Հայաստանի առաջին մասնակից Կառլեն Դավթյանը, որը 49 կգ քաշայինների մինչեւ 17 տարեկանների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր: Երկամարտում Հայաստանի ներկայացուցիչը ցույց է տվել 181 կգ արդյունք: Պոկել է 80 կգ եւ այս վարժությունում արժանացել փոքր բրոնզե մեդալի, հրել՝ 101 կգ:
Հուլիսի 4-
61 կգ․ Ժորա Գրիգորյանը եւ Սամվել Մարտիրոսյան (նախնախան հայտ 245 կգ)
61 կգ․ Սամվել Մարտիրոսյան (նախնախան հայտ 245 կգ)
Հուլիսի 5
67 կգ․ Սերյոժա Բարսեղյան (նախնական հայտ` 270 կգ)
40 կգ․ Յուղաբեր Ամրոյան (նախնական հայտ` 95 կգ)
Հուլիսի 7
59 կգ․ Մերի Միսակյան (նախնական հայտ`175 կգ)
Հուլիսի 8
81 կգ․ Հովհաննես Ղահրամանյան (նախնական հայտ 310կգ)
71 կգ․ Ալինա Սուքիասյան (նախնական հայտ 195 կգ)
76 կգ․ Աննա Ամրոյան (նախնական հայտ 205 կգ)
Հուլիսի 9
89 կգ․ Վալերիկ Մովսիսյան (նախնական հայտ 310 կգ)
81 կգ․ Էմմա Պողոսյան (նախնական հայտ 210 կգ)
Հուլիսի 10
102 կգ․ Ռուստամ Սահրադյան (նախնական հայտ 300 կգ)
102 կգ․ Աշոտ Մարգարյան (նախնական հայտը 310 կգ)
+102 կգ․ Գագիկ Մկրտչյան (նախնական հայտը 315 կգ):
Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը կավարտվի հուլիսի 10-ին:
Մրցավարական հանձնաժողովում է նաեւ ծանրամարտի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Աշխարհի չեմպիոնի առաջին մրցավարական փորձը միջազգային խոշոր մրցաշարում եղել է ապրիլին Երեւանում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:
–