Տոմսերի վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է

Խաղը կկայանա սեպտեմբերի 11-ին։

ՀՖՖ-ն հայտնում է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է կայքի ծանրաբեռնվածության պատճառով․

«Հարգելի՜ երկրպագուներ,

Դեպի կայք չափազանց մեծ ներհոսքի և առցանց տոմս գնել ցանկացողների հսկայական քանակի պատճառով կայքում առաջացել են տեխնիկական խնդիրներ: Կայքը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել տոմսերի վաճառքը, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ կայքի բնականոն աշխատանքը վերականգնելու համար»,-ասված է հայտարարությունում:

Խաղը կկայանա սեպտեմբերի 11-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print