ԱԳՆ-ն անդրադարձել է ԼՂ դեմ ադրբեջանական «Ռևանշ3» գործողությանը

ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այդ քարոզչությունը թշնամանքի աղաղակող դրսևորում է, և միջազգային դատապարտումը և կանխարգելումը պարտադիր են:

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներով և անվտանգությամբ զբաղվելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչությունը. 2 տեսանյութ Լեռնային Ղարաբաղի դեմ նոր «Ռևանշ3» գործողության մասին պետական հեռուստատեսությամբ, առցանց հարցում, որտեղ 83% – ն ասել է «այո»,–գրել է խոսնակը:

Նա ընդգծել է, որ դա թշնամանքի աղաղակող դրսևորում է, և միջազգային դատապարտումը և կանխարգելումը պարտադիր են:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print